Life.panorama.am-ը գրում է.

 

Երգիչ Վահագ Ռաշը, ով երաժշտասեր հանրությանը հայտնի է «Լուսամփոփի պես աղջիկ» երգի կատարումով և հիմնականում հանդես է գալիս ռոք ժանրում, վերջերս հեռուստաէկրաններին չի երևում: Life.panorama.am-ը երգչից հետաքրքրվեց' ո՞րն է դրա պատճառը, ինչո՞վ է այժմ զբաղված նա և ինչ է պատրաստվում մոտ ապագայում մատուցել հանրությանը: Նրա խոսքով' այս տարվա մարտի 10-ին տեղի կունենա «Համբույրի մը մեջ» երգի տեսահոլովակը, որը «Ժամանակ» անունը կրող ֆիլմի սաունդթրեքն է:

Arm.Time production-ը մարտի 10-ին կազմակերպում է մեծ համերգ' նվիրված «Ժամանակ» ֆիլմին, որի ընթացքում կլինի ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
«Բացի այս, այժմ 4 նոր երգի վրա եմ աշխատում, բայց ժամանակս քիչ է, ուստի կոնկրետ չեմ կարող ասել' երբ պատրաստ կլինեն դրանք»,-մեզ հետ զրույցում նշեց Վահագ Ռաշը:
Մեր այն հարցին, թե բացի երգերի վրա աշխատելուց էլ ինչով է զբաղված երգիչը, վերջինս պատասխանեց, որ ունի սեփական շինարարական բիզնեսը, որը ևս նրա աշխատանքի մի մասն է կազմում: