Asekose.am-ը գրում է.

 

Lenta.ru-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ Միշել Օբաման նկարահանվել է «Հանգստի գոտիներ և այգիներ» հեռուստասերիալի մասերից մեկում՝ մարմնավորելով հենց ինքն իրեն:

Առաջին տիկնոջ մասնակցությամբ դրվագը նկարահանվել է փետրվարին Մայամիում: Տիկին Օբաման ժամանել էր Մայամի մասնակցելու մանկական ճարպակալման դեմ պայքարի ակցիային: Նրա մասնակցությամբ հատվածը ստացել է «Moving Up» անվանումը և եթերում կլինի 2014թ-ի ապրիլի 24-ին:

Նախկինում սերիալում նկարահանվել են այլ հայտնի քաղաքական գործիչներ, ներառյալ՝ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը։

Հեռուստասերիալի պրոդյուսերների խոսքերով իրենց սերիլում նրանք կուզեն տեսնել նաև Հիլլարի Քլինթոնին:

Նշենք, որ «Հանգստի գոտիներ և այգիներ» սերիալը ցուցադրվում է ամերիկյան NBC հեռուստաալիքով 2009 թվականից սկսած: