Asekose.am-ը գրում է.
Այսօր Ռուսաստանում մեկնարկել է ռուսական «Голос» նախագծի մանկական տարբերակը: Նախագծի մարզիչներն են երգչուհի Պելագեյան, Դիմա Բիլանը և ռուս կոմպոզիտոր, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը:
Ինչպես որ նախագծի նախկին եթերաշրջաններում, այնպես էլ մանկական տարբերակում հայազգի մասնակիցները անտարբեր չթողեցին մարզիչներին: Նրանցից մեկը 13-ամյա Հրանտ Մելիքյանն է, ում ելույթի առաջին իսկ վայրկյաններին շրջվեցին բոլոր երեք մարզիչները, սակայն տղայի ընտրությունը կանգ առավ Մաքսիմ Ֆադեևի վրա: Առաջարկում ենք ինքներդ գնահատեք և ծանոթանաք Հրանտ Մելիքյանի հետ:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ «Հայաստանի ձայնը» նախագծի պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշել է, որ Հայաստանում ևս նախատեսվում է իրականացնել նախագծի մանկական տարբերակը, բայց թե երբ, հաստակ չի կարող նշել: