Tert.am-ը գրում է.


99-ամյա բուլղարացի Դոբրի Դոբրևն իր կյանքով ամեն օր ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել իրական հերոսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած ծերունին տասնամյակներ շարունակ ամեն օր ոտքով 25 կմ ճանապարհ է անցնում իր հայրենի գյուղից մինչև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ օրն անցկացնում է գումար հավաքելով:


Ինչպես ներկայացնում է Viralnova.com կայքը` Դոբրևը գումար է մուրում ոչ իր համար. նրան հաջողվում է ինչ-որ կերպ գոյատևել իր 100 դոլար կենսաթոշակով: Տարիների ընթացքում իր հավաքած ողջ գումարը (40.000 եվրո) ծերունին նվիրաբերել է մանկատներին: Ծերունուն իր հայրենի գյուղում անվանում են «Բայլովոյի սուրբը»: