Դուք վերջերս եք ծանոթացել, բայց ժամադրություններն աստիճանաբար ավելի հաճախակի են
դառնում: Գուցե քեզ միայն թվու՞մ է, թե արդեն ամեն ինչ գիտես նրա մասին: Մի՛ շտապիր: Միայն
ռոմանտիկ հանդիպումները դեռ բավական չեն նրան ճանաչելու համար: Գուցե դու նրան այնպիսին
ես տեսնում, ինչպիսին ցանկանու՞մ ես տեսնել, իսկ իրականությունն այլ է:
Չէ՞ որ հնարավոր է, որ նա ամենևին էլ լուրջ հարաբերությունների չի ձգտում: Իսկ գուցե դու հանդիպել ես այնպիսի մեկին, ով ամուսնացած է և թաքցնու՞մ է դա: Մի խոսքով, կան հարցեր, որոնց պատասխաններն իմանալուց հետո միայն կարելի է
զգացմունքներին ազատություն տալ:
1. Նա ընկերուհի ունի՞, թե՞ ոչ. հե՛նց ընկերուհի, քանի որ կնոջ առկայությունը երկար թաքցնել հնարավոր չէ, իսկ
մշտական ընկերուհու մասին հնարավոր է, որ դու իմանաս նրա հետ հանդիպելուց միայն կես տարի անց, այն էլ՝ պատահաբար: Միամտություն է կարծել, որ եթե տղամարդը քեզ անկեղծորեն ուշադրության նշաններ է ցույց տալիս և մատնեմատին էլ մատանի
չունի, ուրեմն ազատ է: Իրականում հնարավոր են մի քանի տարբերակներ, մասնավորապես.
Շարունակությունը` այստեղ: