Չնայած այս ձմեռը բավականին գորշ էր, մեր քաղաքը զարդարում ու «ծաղկացնում» էին նորաձև հայուհիները, ովքեր իրենց կերպարը լրացնում էին գունավոր, ծակավոր շալերով: Սրանք ստեղծվել են մոտ 300 տարի առաջ Ռուսաստանում և մինչև հիմա համարվում են այդ երկրի այցեքարտը: Դրանց նախշերը ստեղծում են արհեստավարժ նկարիչներ, ովքեր նախապես ուսումնասիրում են հնագույն պատմությունը` ճիշտ պատկերներ ստեղծելու համար:
Ռուսական շալերն իրենց հավաքածուներում օգտագործում են հանրահայտ դիզայներներ: Ծաղկավոր շալերի կապելու ձևերը զանազան են. ամենահաճախ օգտագործվող տարբերակներից մեկը պարզապես ուսերին գցելն է: Կարելի է նաև այն եռանկյունաձև փաթաթել պարանոցին կամ օգտագործել որպես շարֆ: Ավելի համարձակ աղջիկները, ովքեր ունեն իդեալական դիմագծեր կարող են ավանդական ձևով այն կապել գլխին: Այսպիսի շալերը գեղեցիկ են գրեթե բոլոր բաճկոնների և վերարկուների հետ, միայն թե, պետք է ճիշտ համադրել գույները: Ի դեպ, Ռուսաստանում այն օգտագործում են նաև ամռանը, սակայն հայսատանյան տապին հազիվ թե հնարավոր լինի օգտագործել: Գարնանն այս շալերը կարող ես օգտագործել բաճկոն փոխարեն` վերնաշապիկի կամ բարակ բուզի վրայից գցելով ուսերիդ:
Շարունակությունը` այստեղ: