Tert.am-ը գրում է.
Շրջապատված ծառերով, ջրվեժներով ու արևադարձային գոտիներում բնակվող վայրի կենդանիներով. ամազոնյան դեսանա ցեղը բնակվում է քաղաքակրթությունից կտրված՝ մեզ համար անծանոթ աշխարհում։
Ավստրալացի լուսանկարիչ Դևիդ Լազարը նրանց կյանքը բացահայտելու նպատակով ամազոնյան անտառների 2 գյուղերում ուշագրավ ֆոտոշարք է արել, ինչը հնարավորություն կտա փոքր-ինչ պատկերացում կազմել վերացման վտանգի տակ գտնվող այս ցեղի մասին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեսանայի ներկայացուցիչները բնակվում են մայրաքաղաք Բրազիլիայից մոտ 6.000 կմ հեռավորության վրա։
«Իրենց արմատներն ու ավանդույթները հարգող դեսանայի ներկայացուցիչներին հանդիպելու համար ես երկար ճանապարհ եմ անցել։ Նրանք շատ խաղաղ ու բարեհամբույր մարդիկ են, ովքեր շրջում են գունավոր ներկերով ու փետուրներով զարդարված»,-ասել է լուսանկարիչը։
Շարունակությունը` այստեղ: