Tert.am-ը գրում է.
Ֆրանսիացի գեղեցկուհիներ Օդրի Տատուն, Մելանի Լորանը և Բերենիս Բեջոն կնկարահանվեն «Հավերժություն» դրամայում։ Ֆիլմի հեղինակն է վիետնամցի սցենարիստ և ռեժիսոր Չան Ան Հունգը, գրում է Обозреватель-ը։
Ֆիլմի հիմքում կլինի Ալիս Ֆերնեյի «Այրիների նրբագեղությունը» վեպը, որի գործողություններն ընթանում են մեկ դարի ընթացքում՝ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի վերջ։ Նույն բուրժուական տոհմի 3 սերնդի կանայք ծանր ճակատագիր են ունենում՝ պատերազմում կորցնելով իրենց ամուսիններին։
«Հավերժություն» ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս տարվա վերջին։