Պարուհի, հաղորդավարուհի, դասախոս, այս ամսից նաեւ` մանկավարժական գիտությունների թեկնածու. BRAVO.am-ը շնորհավորել է Վարդուհի Ալեքսանյանին գիտական աստիճան ստանալու կապակցությամբ եւ մի շարք հարցեր հղել` ընթերցողներին նրա ստեղծագործական կյանքի մանրամասները ներկայացնելու նպատակով:):
-Երկար տարիներ պրոֆեսիոնալ պարով եք զբաղվել. կպատմե՞ք այդ ժամանակահատվածի Ձեր ձեռքբերումների մասին:
-Սպորտային պարերով զբաղվում եմ 11 տարեկանից: Առաջին մրցույթի ժամանակ առաջին տեղն եմ գրավել. ես եւ զուգընկերս չէինք հասկանում` ինչ է կատարվում եւ ինչու են մեզ 5-ի փոխարեն 1 թիվը ցույց տալիս. մտածում էինք` դպրոցի գնահատականների նման պետք է լինի:): Երկար տարիներ տասը պարաձեւով եմ զբաղվել, այնուհետեւ` լատինոամերիկյան եւ եվրոպական: Գեւորգ Մարկոսյանի “Մատադոր”-ում 7 տարի պարելուց հետո տեղափոխվեցի “Արմենակ” պարային ակումբ, որտեղ Արա Մխոյանն է դասավանդում, իսկ 3 տարի անց գործունեությունս տեղափոխեցի ֆեդերացիա: Այդ ամբողջ ժամանակաշրջանում հասցրել եմ լինել Հայաստանի յոթակի, Անդրկովկասի քառակի, Արեւելյան Եվրոպայի եռակի չեմպիոն:
Շարունակությունը՝ այստեղ: