«Բամբիռ» հայկական ֆոլկ-ռոք խումբը այս տարվա մարտին հրավիրված է մասնակցելու իր տեսակով ամբողջ աշխարհում հայտնի South by Southwest (SXSW) փառատոնին:
Ինչպես նշված էր խմբի պաշտոնական կայքում, փառատոնն անցկացվելու է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, որտեղից ելույթից հետո խումբը մեկնելու է Չիկագո, որտեղ հրավիրվել է ձայնասկավառակ ձայնագրելու:
Ձայնագրություններն ավարտելուն պես «Բամբիռը» ելույթներ կունենա Լոս Անջելեսում, Բոստոնում, Նեշվիլում, Նյու Յորքում և ամեն տեղ, ուր ճանապարհն իրենց կհասցնի:
Այս առիթով ArmՏtar.am-ի հետ զրույցում խմբի բաս կիթառահար և վոկալիստ Արիկ Գրիգորյանն ասաց, որ իրենք միակն են, ովքեր ներկայացնում են այս տարածաշրջանը և, կարևորելով այդ հանգամանքը, նշեց, որ,
այդ փառատոնին մասնակցելով, խումբը մեծ համբավ կբերի անդրկովկասին և, հատկապես, Հայաստանին, ինչն իրենց համար առաջնային է:
Երաժիշտները դեկտեմբերի 12-ին դիմել էին փառատոնին մասնակցելու հրավեր ստանալու ակնկալիքով: Դրական պատասխանը շատ սպասեցնել չէր տվել:
Արիկի խոսքով, խումբը Չիկագոյում պատրաստվում է ձայնագրել նոր CD-ն, որն իր մեջ կներառի «Բամբիռի» վերջին մեկ տարվա աշխատանքի մի մասը, ներառյալ մի քանի միջնադարյան հայկական երգեր:
Շարունակությունը՝ այստեղ: