Tert.am-ը գրում է. Հայտնի հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնախին Radio Times-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ Ռոն Վուդրուֆի «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում նկարահանվելու համար նիհարելիս ավելի խելացի է դարձել։ Դերասանը նիհարել է 20 կգ-ով, սակայն միևնույն ժամանակ բարձրացրել է իր IQ-ն, քանի որ ավելի ազատ ժամանակ է ունեցել. ռեստորան գնալու փոխարեն նա կարողացել է ավելի շատ կարդալ և գրել, նշում է «Комсомольская правда»-ն։
Հոլիվուդյան աստղի խոսքով՝ նիհարելը դժվար չէ։ Ավելի դժվար է եղել նոր կյանքին հարմարվելը։ «Ստիպված ես լինում վերածրագրավորել բոլոր սովորությունները։ Օրերը շատ են երկարում։ Կարծում ես, թե արդեն ճաշի ժամն է, իսկ ժամացույցը ցույց է տալիս միայն առավոտյան 9։30-ը»,- բացատրում է դերասանը։
Շարունակությունը` այստեղ: