Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանի կողմից իրականացվեց «Ես եմ հորինել» երգի մրցույթը, որի առաջին մրցանակակիրը դարձավ Սարգիս Եղիազարյանը: Ոչ երկար ընդմիջումից հետո, Սարգիսն այսօր հանդիսատեսի դատին է հանձնում Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» ստեղծագործության իր տարբերակը: Մեր թղթակցի հետ զրույցում Սարգիսն ասել է. «Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» երգի՝ իմ cover տարբերակի տեսահոլովակի պրեմիերան է կայացել: Տեսահոլովակի գաղափարը հենց սկզբից եղել է, որոշել էինք ստանալ հանգիստ, գեղեցիկ տեսահոլովակ, քանի որ երգը դաշնամուրի հնչյունների ներքո է, հիմնական նպատակն էր ստանալ երգի և տեսահոլովակի գեղեցիկ համադրություն, ինչն էլ այսօր ներկայացնում եմ ձեր դատին: Անչափ շնորհակալ եմ իմ աշխատանքը լուսաբանելու համար»:
Զրուցեց Դավիթ Պոլոյանը