Ճիշտ մշակված ձայն և ճիշտ երաժշտական դաստիարակություն, մարդկային դաստիարակություն…… Հայաստանի պետական ջազ նվագախմբի երգչուհի Էմմա Ասատրյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, փառամոլ չի դարձել ու հնարավորությունների սահմանը չի օգտագործել…
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին հասցրեց և անկեղծանալ, և զարմանալ, և հպարտանալ… Հպարտանալ մեկ-մեկ պետք է, բայց՝ տեղին…
- Գիտեմ, որ ակտիվ գործունեություն եք ծավալում, բայց էկրաններից գրեթե չեքերևում: Ինչո՞ւ:
- Ուղղակի չեմ սիրում առանց առիթի եթերում հայտնվել: Եթե ունեում եմ նոր տեսահոլովակ, նոր մի բան, որի մասին կարելի է խոսել, ապա երբեք չեմ խուսափում էկրաններին երևալուց… Նաև գիտեք, պետք է այնպես անել, որ չհոգնեցնես հեռուստադիտողին, քո հանդիսատեսին… Հենց այնպես եթերում երևալու կարիք, չեմ կարծում, որ կա… Իսկ համերգների շատ չեմ մասնակցում, քանի որ երբեմն երաժշտական մթնոլորտն իմը չի լինում, իմ ոճի համերգներ չեն լինում… Ես ամեն ամիս ունենում եմ համերգներ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ… Քիչ ներկայանալս կապված է նաև այն բանի հետ, որ ես դասավանդում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ունեմ շատ աշակերտներ…
- Իսկ նորություններ չե՞ք պատրաստում:
- Ես միշտ հարցազրույցների ժամանակ ասում եմ, որ չեմ սիրում պլաններից խոսել… Բայց այս անգամ ինքս ինձ առավելություն թույլ տամ և խոսեմ, քանի որ իմ ամենասիրելի երաժիշտներից մեկը՝ դաշնակահար Վահագ Հակոբյանը, մեկ ամսից 1-2 տարով պետք է մեկնի Ֆրանսիա… Վերջերս ստուդիայում մի ձայնագրություն կատարեցինք, որը անակնկալ է և նվիրված է լինելու Էլվինա Մակարյանի հիշատակին… Իսկ թե ինչու, հետո բոլորը կհասկանան…
- Չե՞ք մտածում դուետով հանդես գալու մասին:
- Չեմ մտածել… Բայց վերջերս, երբ դիտում էի «Ռեինկարնացիա» խմբի համերգները, մոտս ցանկություն առաջացավ՝ նրանց հետ զուգերգ կատարելու… Դեռ չեմ դիմել, բայց երևի կդիմեմ գիտե՞ք…
- Այսօր ջազը հնչում է նաև ակումբներում… Փորձո՞ւմ եք ակումբային աշխատանքըհամատեղել, թե դեմ եք ակումբներում երգելուն:
- Իմ առօրյան ինձանից այնքան էներգիա է խլում, որ ի վիճակի չեմ լինի գնալ, ակումբներում երգել… Այնպես չի, որ չեմ ընդունում ակումբներում երգելը, պարզապես ինքս չեմ սիրում ակումբային մթնոլորտը, քանի որ տանել չեմ կարողանում ծխի հոտը… Օրինակ, վերջերս «Մեցցո» ակումբում համերգ ունեցանք ջազ նվագախմբի հետ և իմ աչքերից արդեն արցունքներ էին հոսում, քանի որ ծուխն ինձ խանգարում էր… Ու հասկացա, որ հենց միայն այդ պատճառով չեմ կարող աշխատել ակումբում…
- Էմմա, եթե չեմ սխալվում, դասավանդում եք 2008 թվականից… Ինչպե՞սհամարձակություն գտաք 22 տարեկանից ուսուցանողի դերում լինել…
- Շատ լավ հիշում եմ այդ զանգը… Նոնա Մուշեղովնան՝ իմ կոնսերվատորիայի դասախոսը և հայրիկիս դասընկերուհին, զանգահարեց ինձ ու ասաց, որ երաժշտական դպրոցի տնօրենի հետ զրուցում են դպրոցում ջազ-վոկալ բաժին բացելու համար: Նա առաջարկել էր տնօրենին, որ ես դասավանդեմ… Ես զարմացել էի, մտածում էի՝ կարող եմ, չեմ կարող, այդ ինչպես պետք է անեմ… Շատ մեծ պատասխանատվություն է: Այսօր դժվար է ապրուստը, ծնողները գումար են տնտեսում, որպեսզի իրենց երեխաներին երգի, երաժշտության ուղարկեն, և պետք է կարողանաս բալիկներին մաքսիմալ գիտելիք տալ:
Շարունակությունը՝ այստեղ: