«Համեստ» անունը շատերին հիշեցնում է «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածներն ընտանիքում» սերիալը: Նա ամենատպավորիչ կերպարներից մեկն էր մեր սերիալային պատմության մեջ:
Երկար ժամանակ է՝ դերասանուհի Անի Բայաթյանին չենք տեսնում էկրանին, բայց նա ակտիվ աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 2000թ-ից նրանց ունկնդրում ենք «Արձագանք» ռադիոկայանի եթերում:
ArmՏtar.am-ը ձեզ համար կբացահայտնի մանրամասներ Անի Բայթյանի սերիալներում չնկարահանվելու, ռադիոյում աշխատելու, հայտնի հայրիկի աղջիկ լինելու և անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Ու՞ ր է կորել Համեստը
Համեստը մնացել է հեռուստասերիալների հիշողության մեջ և, կարելի է ասել, ամենուր է մնացել: Դա մի կերպար էր, որը սիրվեց հեռուստադիտողի կողմից: Ես այն բավականին գունեղ, հյութալի և լավ եմ խաղացել, սակայն հեշտ չէր այդ ամենը:
Հանմաձա՞յն եք այն մտքի հետ, որ «Վերվարածներ» սերիալը Ձեզ ճանաչում բերեց:
Իսկ ո՞վ չդարձավ հայտնի հեռուստասերիալներից հետո, ցույց տվեք ինձ մեկին: Ես գիտեմ բավական փորձառու շատ դերասանների, ովքեր ասում էին. «այսքան ժամանակ թատրոնում խաղում էինք, բայց ոչ մի բան, հա էլի ճանաչում են, բայց մի հատ սերիալում երևալուց հետո մեզ ավելի շատ ճանաչեցին, հաճելի է»:
Թատրոնի դերասանների մեծ մասը սերիալների շնորհիվ նորից կյանք առան և ոգևորվեցին: Հեռուստադիտողը թատրոն էր գալիս նրանց իրականում տեսնելու համար և դա հանդիսատես բերեց թատրոն: Ծափահարությունները նույնիսկ տարբերվում են՝ անկախ նրանից, թե ինչ դեր ես խաղում: Կոպեկը երկու երես ունի. սերիալները որքան դրական, այդքան էլ բացասական կողմեր ունեն:
Շարունակությունը' այստեղ: