Life.panorama.am-ը գրում է.

 

Ամբողջ աշխարհի սիրահարները փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի օրը: Գոյություն ունեն մի շարք լեգեդներ այս տոնի ծագման վերաբերյալ: Դրանցից ամենահայտնին նշում է, որ 1500 տարի առաջ հենց այդ օրը՝ փետրվարի 14-ին, Հռոմի բանտերից մեկում մահացել է մի քահանա՝ հայր Վալենտինը:

 

Նա բանտարկված էր այն պատճառով, որ ամուսնացնում էր երիտասարդ աղջիկներին զինվորների հետ, որոնց արգելվում էր ընտանիք կազմել: Մահվանից առաջ հայր Վալենտինը հրաժեշտի նամակ է գրել բանտապանի աղջկան, որին ժամանակին բուժել է: Այստեղից էլ առաջացել է Վալենտինի տոնին միմյանց նամակներ ուղարկելու սովորությունը:

 

Չնայած այս պատմության ոչ իրական լինելու կասկածներին, աշխարհում սիրահարների մոտ 60%-ը հիշեցնում են իրենց սիրո մասին հենց փետրվարի 14-ին: Ամեն տարի ամբողջ աշխարհում այդ օրը, իրենց սիրելիների համար նվերներ և անակնկալներ գնելու համար մարդիկ ծախսում են ավելի քան $13 միլիարդ: