Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթը շարունակվել է Hugo Boss-ի աշուն-ձմեռ-2014/15 ցուցադրությամբ:

Սա առաջին համագործակցությունն էր դիզայներ Ջեյսոն Վուի հետ, ով վերջերս տեղ է զբաղեցրել Boss Womenswear-ի կրեատիվ տնօրենների շարքում:

Հավաքածուն առաջինը եկել են դիտելու Դիանա Կրյուգերը, Գվինետ Պելտրոուն, Ռիզ Ուիզերսպունը, Բենեդիկտ Կամբերբետչը, Ջերարդ Բաթլերը, Սքոթ Իստվուդն ու Ադել Էկզարկոպուլոսը:

Դասական կերպարները, բարձրորակ գործվածքներն ու գույներն ապրանքանիշի հիմնական արժեքներն են և այս սեզոնին էլ մնում են անփոփոխ: Միևնույն ժամանակ Ջեյսոնը փորձել է խստությունը մեղմել կանացի մասնիկներով' ավելացնելով փայլեր, մորթի, կիսաթափանցիկ կտորներ: Գունային առումով հավաքածուն շատ զուսպ է ստացվել. դրանում տեղ են գտել մոխրագույնը, փղոսկրագույնը, մոխրագույնը, ինչպես նաև' սպիտակն ու սևը:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580