Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ զրուցել ենք երգիչ Արսեն Գրիգորյանի` Ասոյի հետ: Նրա խոսքով, ինքն այս տարի սիրելի կնոջ հետ տոնական օրվա երեկոն կանցկացնի որևէ հետաքրքիր վայրում. կլինի դա ռեստորան, թե սրճարան:
«Ասեմ, որ արդեն հասցրել եմ տոնի առթիվ կնոջս համար ծաղիկներ և բացիկներ պատվիրել»-մեզ հետ զրույցում պատմեց երգիչը: Life.panorama.am այն հարցին, թե արդյոք ինքը դպրոցական տարիքում սիրային նամակներ կամ բացիկներ գրե՞լ է, Արսեն Գրիգորյանը պատասխանեց, որ հատկապես նամակներ շատ է գրել. «Այն ժամանակ բջջային հեռախոսները, համացանցը մեծ տարածում չուներ. միմյանց ձեռագիր նամակներ էինք գրում, հետո տալիս երեխաներին, որ փոխանցեն հասցեատերերին»,-ծիծաղով հիշեց երգիչը: