Անգինան վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է նշիկների արտահայտված բորբոքմամբ:

Անգինայի ախտանշաններն են.


1. Կոկորդային ցավ, որն ուժեղանում է կլման ընթացքում:
2. Մեծացած նշիկներ` թարախային փառով:
3. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Անգինայի թաքնված վտանգները


Անգինան առաջացնող ստրեպտոկոկը պարունակում է այնպիսի սպիտակուցներ, որոնք նման են սրտի և երիկամների սպիտակուցներին: Այդ պատճառով օրգանիզմի պաշտպանական բջիջները կարող են գրոհել ոչ միայն բուն մանրէի, այլև՝ սրտի և երիկամների հյուսվածքների վրա: Սա կարող է դառնալ ռևմոկարդիտի և գլոմերուլոնեֆրիտի պատճառ` ծանրագույն հիվանդություններ, որոնք կարող են ավարտվել մահվան ելքով:

Անգինայի բուժումը

1. Անգինայի բուժումը առաջին իսկ օրից պետք է իրականացվի հակաբիոտիկներով: Հենց այս դեղամիջոցներն են արդյունավետ պայքարում ստրեպտոկոկի դեմ և կանխում ծանր բարդությունների զարգացումը: Անհրաժեշտ է իրականացնել հակաբիոտիկների բուժման ամբողջ կուրսը, նույնիսկ, եթե անգինային ախտանշանները այլևս չեն անհանգստացնում:

2. Բորբոքումը հանելու նպատակով պետք է ընդունել ոչստերոիդային կամ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ: