Այս տոնը շատ սիրահարների համար ամենասպասելի օրերից է: Զույգերը միմյանց համար նվերներ են գնում, անկնկալներ պատրաստում, իսկ շատերն էլ այնքան զբաղված են լինում, որ նրանց համար այս օրը դառնում է պարզապես մի սովորական աշխատանքային օր:

ArmՏtar.am-ը այս օրերին կանդրադառնա նաև հայտնի զույգերին, ովքեր տարիներ շարունակ ապրում են միմյանց հետ, կիսում տոներն ու հոգսերը, բայց միևնույնն է  յուրաքանչյուր սիրո տոն փորձում են  դարձնել ամենաօրիգինալը:

Եկեք պարզենք, թե  Հռիփսիմե Յելինյանն այս տարվի ինչպե՞ս կնշի սուրբ Վալենտինի օրը, ի՞նչ նվեր է պատրաստել Գրիգոր Դանիելյանի համար և նախկինում ինչպե՞ս են նրանք  նշել սիրո տոնը:

Ասում են, սիրող զույգերի համար ամեն օր էլ սիրո տոն է, ինչո՞վ կառանձնացնենք այս օրը ձեզ համար:

Ինձ թվում է՝ այս օրը բոլոր զույգերի համար էլ առանձնահատուկ է, քանի որ մեկը մյուսի համար անակնկալներ են պատրաստում և կրկին ապացուցում իրենց  սերը: Գոքորի հետ մենք ամեն տարի սիրո տոնը նշում ենք: Համոզված եմ, որ մինչև խոր ծերություն նա կմնա նույն Գոքորը և այդ հիանալի օրը տոն կդարձնի ինձ համար:

 

Շարունակությունը` այստեղ: