Երգչուհի Սիլվա Հակոբյանի սիրտը զբաղված է:) Այս մասին ընթերցողներն արդեն տեղյակեն: Սիրո տոներին ընդառաջ երգչուհու ընտրյալը՝ Դավիթը, լուսանկար է տեղադրել Սիլվայիհետ և մակագրել՝ «Love you more than my life...You are one and only for me»: ESem.am-ն էլսիրային բլից հարցազրույց է արել Սիլվայի հետ:
Սերը դա կյանքի իմաստն է:
Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, սակայն խելամտության սահմաններում:
Սեր խոստովանելու ամենալավ վայրը գողտրիկ, հաճելի, ոչ աղմկոտ միջավայրում:
Սեր կարելի է խոստովանել Շարլ Ազնավուրի «Une vie d'amour» երգի ներքո:
Հաճախ չեմ սիրահարվում:
Առաջին անգամ սիրահարվել եմ երեք ամիս առաջ:)
Հակառակ սեռի մեջ ինձ գրավում են արարքները: Սիրելիիդ կողքին դու պետք է քեզ թագուհի զգաս ու պաշտպանված լինես:
Նախընտրում եմ Սուրբ Սարգսի տոնը:
Աղի բլիթ միշտ կերել եմ, երազ չեմ տեսել: Այս տարի չեմ ուտելու:
Սիրո տոների հետ կապված ամենահետաքրքիր նվերը կարծում եմ այսօր կստանամ:)
Ամենահետաքրքիր նվերը, որ մատուցել եմ, ևս առջևում է:)
Բլից հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի