Life.panorama.am-ը գրում է.
Արցունքները հարկավոր են եղջերաթաղանթի մակերեսը խոնավեցնելու համար, որպեսզի պաշտպանի այն մանրէներից և փոշուց: Արցունքները պարունակում են լիզոցիմ նյութը, որն անտիսեպտիկ հատկություններ ունի:
Արցունքներն արտադրվում են արցունքաբեր գեղձերում, որոնցից սկիզբ է առնում 5-12 խողովակ, արցունքները դուրս են գալիս վերջիններիս միջոցով: Օրական մարդու մոտ արտադրվում է 1-3 միլիլիտր արցունք, ամբողջ կյանքի ընթացքում մարդու օրգանիզմն արտադրում է մոտ 65 լիտր արցունք: