Այսօր' Փետրվար 13-ին՝ ժամը 19-ին, Տյառնընդառաջ տոնի կապակցությամբ քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղի կունենա տոնական համերգ, որին ելույթ կունենան Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» պարախումբը, «Հայ աստղեր» պարային համույթը, «Հավատամք» երգչախումբը և «Հավատամք» պարախումբը:
Ավարտին կվառվի Տյառնընդառաջի խարույկը, և ներկաները խարույկից վառված ճրագները կտանեն իրենց բնակարաններ:
Միացյալ Երիտասարդական Լիգա կազմակերպությունը կոչ է անում ողջ ազգաբնակչությանը մասնակցել և իրենց իսկ մասնակցությամբ հաստատել, որ կանգնած են մեր Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, որ դեմ են տարաբնույթ աղանդավորական կազմակերպություններին: