Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլիի երկրպագուհիներն անհանգստացած են, որ նրբակազմ լինելու ցանկությունը Ջոլիին հասցրել է հյուծվածության։ Սակայն անձամբ դերասանուհին այդքան էլ վատատես չէ սեփական կազմվածքի հարցում ու գտնում է, որ հոյակապ տեսք ունի։

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, Ջոլիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դերասանուհին կարողանում է բարեկազմ մնալ հատուկ հացահատիկային դիետայի շնորհիվ։ Դերասանուհին սնվում է դդումի, վուշի, հնդկաձավարի, կորեկի հատիկներով, ինչպես նաև ընկուզեղենով։ Ջոլիի կարծիքով՝ այսպիսի սննդակարգը հնարավորություն է տալիս պահպանել ցածր քաշն ու բարելավել մաշկի որակը։ Իսկ առավոտյան նա նաև մի գդալ կոկոսի յուղ է ընդունում։

«Էնջին միշտ էլ հացահատկեղենի մեծ սիրահար է եղել, բայց հիմա անցել է ավելի խստացված դիետայի։ Ցերեկը նա երբեմն չի սնվում՝ ընդունելով պրոթեինային կոկտեյլներ։ Իսկ մեկ-մեկ էլ նա մի կտոր ոչ յուղոտ միս է ուտում ու մի գավաթ գինի ըմպում։ Փաստորեն, նրա սննդակարգը մինիմալ 1.300-1.500-ի փոխարեն ներառում է ընդամենը 600 կալորիա»,-նշել է աղբյուրը։