1. Աստրոլաբ

Երկնային մարմինների կորդինատների չափման սարքը պատրաստել է կին գիտնական, փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս Հեպատիա Ալեքսանդրիացին՝ մ.թ.ա. 370 թ.-ին:

 

2. Վարդագույն շամպայն

Նիկոլ Բարբյե Կլիկոն 1808 թ.-ին մշակել է «ռեմյուաժ»-ի տեխնոլոգիան, որի շնորհիվ 3 ամսվա ընթացքում շամպայնն ազատվում է նստվածքից և դառնում է բյուրեղյա թափանցիկ:

 

3. Շրջանաձև սղոց

Տաբիտա Բեբբիթը երկար հետևել է, թե ինչպես են տղամարդիկ երկբռնակ սղոցը ետ ու առաջ անելով փայտ սղոցում, և հասկացել է, որ մարդիկ չափազանց շատ էներգիա և ժամանակ են ծախսում նման ձևով սղոցելու համար: 1810 թ.-ին Բեբբիթը ստեղծել է շրջանաձև սղոցի նախատիպը, որը հետագայում սկսել է լայնորեն կիրառվել փայտամշակման արդյունաբերության մեջ:

 

4. Շրջադիտակ սուզանավերի համար

Այս սարքը հիմնադրել է Սառա Մեթերը՝ 1845 թ.-ին: Դրա շնորհիվ որոշվում է դիտարկվող օբյեկտի հեռավորությունը:

 

5. Մսի պահածոներ

Մսի պահածոներ պատրաստելու եղանակը Նադեժդա Կոժինան ցուցադրել է 1873 թ.-ին՝ Վիեննայում:

 

6. Սպասք լվացող մեքենա

Սպասք լվացող մեքենան ստեղծել է Ջոզեֆինա Կոկրեյնը՝ 1886 թ.-ին: Սակայն միայն 40 տարի հետո է Կոկրեյնի գյուտը տնտեսության մեջ անհրաժեշտ իր ճանաչվել:

 

7. Կրծքկալ

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը ստեղծել է Էրմինի Կադոլը՝ 1889 թ.ին՝ Ֆրանսիայում:

Շարունակությունը' այստեղ: