Tert.am-ը գրում է.

 

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Մոսկվայի կլինիկաներում կարող էր ստանալ նույնպիսի բուժում, ինչպես ԱՄՆ-ում, նշել է Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Անատոլի Մախսոնը, գրում է Газета-ն։

«Գլխուղեղի ուռուցքները բուժվում են նեյրովիրաբուժության միջոցով կամ ճառագայթային թերապիայով, կա նաև մեկ այլ միջոց։ Այդ ամենը գոյություն ունի Մոսկվայում»,- ասել է Մախսոնը։

ԱՄՆ մեկնելը երգչուհու որոշումն է։ Ընդ որում՝ Մախսոնը նշել է, որ նույն ախտորոշմամբ ցանկացած մոսկվացի կարող է անվճար բժշկական օգնություն ստանալ Մոսկվայում։