Վոկալիստներ Կարինե Առուստամյանը, Նիկ Էգիբյանը, Հովսեփ Երեմյանը, կիթառահար Վիլյամ Հալաջյանը, բաս-կիթառահար Հակոբ Թորգոմյանը եւ հարվածային գործիքներ նվագող Հովսեփ Եգանյանը միավորվել են, ստեղծել
“The Band”-ը եւ շուրջ 6 ամիս պարբերաբար ելույթ են ունենում մայրաքաղաքի ակումբներում:
Խմբի միակ աղջիկը' Կարինեն, BRAVO.am-ին պատմել է, որ բացի երաժշտությունն իրենց միավորում է ամուր ընկերությունը.“Բենդը չենք կազմավորել զուտ գումար աշխատելու համար: Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք, եւ անում ենք այն, ինչ սիրում ենք… Ակումբներում ելույթ ունենալուն որպես չոր աշխատանք չենք վերաբերվում, նաեւ սրտացավ ենք մեկս մյուսի նկատմամբ: Բենդը դարձել է յուրաքանչյուրիս երկրորդ ընտանիքը, գիտենք միմյանց լավ ու վատ կողմերը, այդ պատճառով հեշտությամբ ենք միասին աշխատում”:
Շարունակությունը՝ այստեղ: