Life.panorama.am-ը գրում է.
Լեդի Գագան վերջապես խոսել է նախորդ տարի ունեցած դեպրեսիայի մասին: 2013 թ.-ի ընթացքում ազդրի հետ ունեցած խնդիրը ստիպել է նրան հետաձգել մի շարք համերգներ: Համաշխարհային տուրին մասնակցությունից հրաժարվելը հանգեցրել էր երգչուհու և իր մենեջերի հարաբերությունների վատացմանը:
Սակայն այժմ երգչուհին շնորհակալ է իր հարազատ մարդկանց, ովքեր օգնել են իրեն այդ դժվարին ժամանակահատվածում հաղթահարել դեպրեսիան: «2013 թ.-ի ավարտին իմ դեպրեսիան այնքան էր խորացել, որ ինձ թվում էր, թե մահանում եմ, իմ լույսը համարյա հանգչում էր»,-նշել է երգչուհին: Բայց նա մտածել է, որ անհրաժեշտ է հաղթահարել այդ դժվարությունը եթե ոչ իր, ապա երաժշտության, հարազատների և երկրպագուների համար: Այժմ երգչուհին կրկին լի է ուժերով և պատրաստ մեզ ուրախացնել նոր հիթերով: