ArmStar.am-ը ներկայացնում է իր բացառիկ հարցազրույցը «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող Աննա Խանչալյանի հետ: Որտե՞ղ է նա և ինչո՞վ է զբաղված, ի՞նչ նորություններ ունի իր երկրպագուների համար:

 

Մեկ ամսից ավել է անցել հաղթանակիցդ, հետաքրքիր է ինչո՞վ ես զբաղված, ինչպիսի ՞ շրջան է սկսվել քեզ համար:

 

Սովորում եմ, պարապում, նաև պատրաստվում եմ քննություններիս: Ճիշտն ասած, այս ամենն այնքան շուտ անցավ, որ ես էլ այս պահին չեմ հավատում, որ հաղթել եմ, բայց հաճելի զգացմունք է, երբ հասկանում ես, որ ժողովուրդը քեզ է ընտրել:

Այս պահին գտնվում ես Վրաստանում, իսկ ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ Հայաստան, ի՞նչ պլաններ ունես առաջիկայում :

 

Քանի որ միանշանակ ոչինչ ասել չեմ կարող, կաշխատեմ լռել և կփորձեմ շուտ վերադառնալ: Այս պահին շարունակում եմ երաժշտական ուսումս Զ.Պալիաշվիլու անվան №1 դպրոցի ջութակի բաժնում, սակայն երաժշտական ուսումս ուզում եմ շարունակել Երանում: Իսկ ինչ վերաբերում է առաջիկա պլաններին, ես վստահ եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է:

 

Գիտեմ, որ եղբայրդ և քույրդ նույնպես կապված են երաժշտության հետ, կպատմե՞ս նրանց մասին: Միանգամից երեք հոգի նույն տանը չե՞ք խանգարում միմյանց ձեր տաղանդով:


Քույրս ամուսնացած է, և իր ամուսնու հետ ստեղծագործում է «Կերեոնի» խմբում, իսկ եղբայրներս, ճիշտն ասած, չեն երգում հիմա, 19 տարեկան եղբայրս խոհարար է :) : Բացի դրանից, երբ միասին ենք, ժամանակը շատ ուրախ է անցնում, մեկ րոպեով անգամ միմյանց չենք խանգարում, քանի որ արվեստը մեր ընտանիքում միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել:

 

Շարունակությունը` այստեղ: