Հաժախ չենք նկատում, թե ինչպես մանրուք թվացող սովորություններով վնաս ենք հասցնում մեր արտաքին տեսքին:
Սովորություն 1. Խոժոռվել, նեղվել…
Դեմքի մկանների բազմաթիվ շարժումներ Դուք իրականացնում եք ռեֆլեքսային մակարդակում, և այդ պատճառով, պարզապես չեք հասցնում դրանց հետևել ու կառավարել: Բայց՝ իզուր, ի վերջո, ճակատը կնճռոտելու, շրթունքները սեղմելու և նմանատիպ մեր սովորությունները՝ ոչ հաճելի կնճիռների տեսքով իրենց հետք են թողնում մեր գեղեցիք դեմքին: Իսկ նմանատիպ կնճիռների դեմ պայքարելն այդքան էլ դյուրին գործ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այս պարագայում ամենաարդյունավետը Բոտոքսի ինյեկցիայի մեթոդն է, որը ոչ էժան հաճույք է: Այդ պատճառով՝ ամենալավը դիմային կնճիռներից խուսափելն է, իսկ դրա համար, նախևառաջ, պետք է սովորել վերահսկել դեմքի մկանների շարժումները:
Սովորություն 2. Ընթերցում՝ պառկած վիճակում
Որքան հաճելի է տեղավորվել հարմարավետ բազմոցի վրա և զբաղվել սիրելի գրքի ընթերցանությամբ: Հաճելի է, բայց…վնասակար: Չէ ՞ որ պառկած դիրքով ընթերցելիս գլխի անհարմար դիրքը ոչ միայն բացասաբար է ազդում տեսողության վրա, այլև նպաստում է կնճիռների առաջացմանը:
Սովորություն 3. Պզուկների դուրսմղում
Դա անել կտրականապես չի կարելի: Պզուկները դուրս մղելով, դուք ստեղծում եք թաղանթը վնասելու, մաշկի տակ կեղտ անցկացնելու և վարակ տարածելու վտանգ: Այդ եղանակը կարող է խթանել նաև մաշկի տակ ճարպերի առաջացումը, որի արդյունքում անցանկալի խնդրի դեմ պայքարն ավելի կբարդանա: Ահա թե ինչու, ավելի լավ է միանգամից դիմել մասնագետներին:
Շարունակությունը՝ այստեղ: