ArmStar.am-ն իր բացառիկ հարցազրույցում արդեն անդրադարձել է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Արամ mp3-ին, որտեղ երգիչը նշել էր թե ինչերի է պատրաստ Կոպենհագենում լավ հանդես գալու համար:

 

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների հայ մասնակիցների, ինչպես նաև «Վիտամին» ակումբի տղաների խորհուրդներն ու ցանկություններն՝ ուղղված Արամին:

Հայկո
«Ես Արամին շատ սիրում եմ և կարծում եմ, որ ամբողջ ժողովուրդը թե՛ որպես դերասան, թե՛ որպես երգիչ նրան շատ է սիրում: Նախևառաջ, ցանկանում եմ լավ ելույթ, երկրորդը՝ հաղթանակ: Քանի որ արդեն մեկ անգամ մասնակցել եմ այս մրցույթին, կարող եմ ասել, որ սա բավականին բարդ մրցույթ է, որը չունի նշաձող, այսինքն այն որևէ սպորտի նման չէ, որ հասկանաս կարող ես այսքան կիլո բարձրացնել, չեմպիոն կդառնաս, թե ոչ:

 

Ամեն ինչ կախված է sms-ներից, պահից, այնպես, որ մեր ընկերոջը մաղթում եմ լավ ելույթ, որովհետև Եվրատեսիլը ինքնին անկանխատեսելի է: Խորհուրդ եմ տալիս տրամադրվել լավ ելույթ ունենալու համար, համոզված եմ՝ ինքը գիտի և ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք իրեն շատ սիրում ենք, սրտատրոփ սպասելու ենք իր ելույթին, երկրպագելու ենք, հնարավորության դեպքում նաև գնալու ենք իր հետ Կոպենհագեն և մինչև վերջ նրա կողքին ենք լինելու»,- իր մաղթանքներով և ցանկություններով ArmStar.am-ի հետ կիսվեց 2007 թվականին Եվրատեսիլի մասնակից Հայկոն:
Իսկ, թե որերոդ հորիզոնականում է տեսնում Հայկոն Արամ mp3-ին պատասխանեց.
«Դժվար է ասել, գուշակել չեմ կարող, բայց կցանկանամ, որ առաջին հորիզոնականում տեսնեմ նրան »:

Ինգա և Անուշ Արշակյաններ
«Երբ լսեցինք, որ այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի Արամը, մենք, իսկապես, շատ ուրախ էինք, քանի որ նա ունի հրաշալի վոկալային տվյալներ, ունի ճաշակ, գրագետ արտիստ է, ինչը, նույնպես, շատ կարևոր է: Նա այն քիչ արտիստներից է, ով կկարողանա հիանալի շոու ներկայացնել, որովհետև Արամ mp3-ին ինքնին շոու է արդեն»:

 

Շարունակությունը՝ այստեղ: