Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ կապույտ գույնն օգնում է պայքարել հոգնածության և քնի դեմ: Այս բացահայտումը հրապարակվել է գիտական հեղինակավոր Sleep հանդեսում:

Գիտնականները մի քանի ամիս շարունակ հետևել են 16 մասնակցի, ովքեր պարբերաբար 6.5 ժամով եղել են կապույտ և կանաչ գույների ազդեցության տակ:

Հետազոտողները կարողացել են գալ այն եզրահանգման, որ կապոււյտ գույնի ազդեցության տակ եղած մասնակիցներն ավելի ակտիվ կենսակերպ են ցույց տվել և քնելու ցանկություն ավելի քիչ են ունեցել, ի տարբերություն կանաչ գույնի ազդեցության ենթարկված մասնակիցների:

Գիտական հետազոտության շրջանակներում պարզ է դարձել նաև, որ կապույտ գույնը մեծ ազդեցություն է ունենում նաև մտավոր աշխատանքի վրա:

Գիտնականները հույս ունեն, որ այս բացահայտումը կօգնի այն մարդկանց, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով: