“Մեր մեջ ասած' Առաջին ալիքի եթերում քիչ առաջ տրվել է ժամանցային նոր հեռուստածրագրի մեկնարկը: Այսուհետեւ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 18:20-ից հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, դերասանուհի Իրինա Դանիելյանը եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կխոսեն կանանց սրտից' չմոռանալով, իհարկե, տղամարդկանց մասին: Մեր մեջ ասած' նրանք պատմելու եւ քննարկելու շատ բան ունեն:

 

Արեւիկ Ուդումյան. Մտահղացումն Առաջին ալիքինն է: Ինձ հրավիրեցին հանդես գալ որպես հաղորդավար եւ պրոդյուսեր, սկսեցինք աշխատել հաղորդավարական կազմի եւ ձեւաչափի վրա… “Մեր մեջ ասած”-ը ժամանցային հաղորդում է, բայց' տեղեկատվական հիմքով: Եթերում հաղորդավարներն իրենց կյանքից մեջբերումներ են անելու. կարող են խոսել իրենց պլաստիկ վիրահատությունների, խնդիրների, անհանգստացնող երեւույթների մասին: Նույնիսկ ամենատխուր թեմաները ներկայացնելիս ցույց ենք տալու, որ ցանկացած իրավիճակից ելք կա: Սերունդների հարցեր, նոր միտումներ, նորաձեւություն, արվեստ. այս եւ այլ թեմաների մասին կխոսեմ ես:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: