ՌԴ ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի նախկին մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն հանդես կգա Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկի դերում: Ինչպես փոխանցում է «Իզվեստիան», Ռուսական բալետի ակադեմիայի ռեկտորը կտանի ջահը Օլիմպիական խաղերի բացմանը' հերթական փոխանցավազքերիÖ մեկի ժամանակ: Նրա երթուղին կանցնի Ձմեռային թատրոնի մոտից և կավարտվի շենքի գլխավոր շինության մոտ:
Ավելի վաղ փոխանցավաքզերում արդեն հանդես են եկել ռուսական մշակույթի և էստրադայի ակնառու ներկայացուցիչներ Նիկիտա Միխալկովը, Դիմա Բիլանը, Իգոր Վեռնիկը, Իոսիֆ Կոբզոնը, Լարիսա Գոլուբկինան, Ալեքսանդր Դոմոգարովը, ուրիշներ: