Life.panorama.am-ը գրում է.

 

Կանադացի գիտնականները լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու համար գիշերային սարսափներ ունենալու իրական պատճառները: Sleep ամսագրում տպագրված նրանց հոդվածից պարզ է դառնում, որ սարսափ երազներ տեսնելու պատճառը միայն վախի զգացումը չէ: Շատերը ճիչով արթնանում են նաև քնած ժամանակ տխրության, շփոթվածության, ատելության ու մեղավորության զգացում ունենալուց:

 

Գիտնականները փորձ են անցկացրել մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ: Նրանց խնդրել են մի քանի շաբաթ շարունակ գրի առնել իրենց երազները: Հազարավոր երազներ ուսումնասիրելով՝ գիտնականները գտել են, որ սարսափ երազների հիմնական մասը ֆիզիկական ագրեսիա է պարունակում, իսկ առաջին տեղում միջանձնային կոնֆլիկտներն են: Ի դեպ, տղամարդկանց պարագայում սարսափ երազները մեծ մասամբ պատերազմ ու աղետներն են, իսկ կանանց մոտ՝ միջանձնային կոնֆլիկտներ: Երկու սեռերի համար ընդհանուր են մահվան, առողջական խնդիրների, վտանգի մասին երազները: