Tert.am-ը գրում է.
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի օգտատերերի մի մասը շուտով կարող է նոր ձևով ծանոթանալ իր լրահոսին. պատճառը Paper նոր հավելվածն է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթը կգործարկվի փետրվարի 3-ին, սակայն այն նախատեսված կլինի միայն ամերիկացի օգտատերերի համար։
Հաղորդվում է, որ Paper-ն ավելի հարմարավետ է դարձնում լրահոսին ծանոթանալու գործընթացը։ Օրինակ՝ այս կամ այն փոստին մանրամասն ծանոթանալու համար հարկավոր է ընդամենը մատով դիպչել դրան, և այն կբացվի։ Իսկ մեծ լուսանկարները հնարավոր կլինի դիտել՝ սմարթֆոնը տարբեր կողմեր թեքելով։
Սակայն նոր լրահոսի հիմնական տարբերությունն այն է, որ այն ոչ թե ուղղահայաց է իջնում, այլ հորիզոնական, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել փոստերը։