Ladynews.am-ը գրում է.

 

Իսրայելցի գիտնականներն անցկացրել են անսովոր հետազոտություն: Նրանք պարզել են, թե ինչպես են կանացի արցունքներն ազդում տղամարդու սեռական ցանկության վրա:

 

Հետազոտություն անցկացվել է կամավորների շրջանում: Կանանց առաջարկվել է նայել զգացմունքային ֆիլմ՝ ողբերգական ավարտով: Այնուհետև կանացի արցունքները հավաքել են սրվակի մեջ:

 

Հետո տղամարդկանց առաջարկվել է հոտ քաշել սրվակներից, որոնցից մեկի մեջ եղել են կանացի արցունքներ, մյուսի մեջ՝ աղաջուր:

 

Տղամարդիկ չեն իմացել, թե սրվակներից յուրաքանչյուրում ինչ է եղել լցված: Պարզվել է՝ կանացի արցունքները բացասաբար են ազդում տղամարդու սեռական ցանկության վրա: Գիտնականները բացատրում են, որ դա պայմանավորված է արցունքների մեջ առկա նյութերով, որոնց հոտը մարդու քիթը չի կարողանում ընկալել: Այդ նյութերը միանգամից ներգործում են գլխուղեղի վրա: Արդյունքում' կանացի արցունքների ազդեցության ներքո տղամարդու օրգանիզմում նվազում է տեստոստերոնի մակարդակը: