Երգչուհի Նունե Եսայանի' ԱՄՆ մեկնելու, Ամանորն այնտեղ նշելու և Լաս Վեգասում մենահամերգ ունենալու մասին ESem.am-ը հայտնել է իր ընթերցողներին: Ամերիկաբնակ մեր ընթերոցողները մեզ տեղեկացրել են, որ համերգասրահը գրեթե դատարկ է եղել, տոմսերը չեն վաճառվել և բաժանվել են տեղի դպրոցներից մեկի երեխաներին, ովքեր հրավիրվել են իրենց ընտանիքի անդամների հետ: Ըստ ներկաների' համերգասրահը դատարկ է եղել նույնիսկ այդ դեպքում, երգչուհին էլ ներկաներին հորդորել է գնալ և մյուսներին պատմել, թե համերգն ինչքան լավ է անցել: Երգչուհին, սակայն, ESem.am-ին վստահեցրեց, որ դահլիճը լեփ-լեցուն է եղել և համերգը հիանալի է անցնել. «Երկրորդ անգամ էի մենահամերգ ունենում այնտեղ: Հիանալի անցավ: Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երևում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»:

 

Շարունակությունը` այստեղ: