Tert.am-ը գրում է.
Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է աշխարհի 8 ամենավտանգավոր աշխատանքները, որոնցով զբաղվողները պարբերաբար վտանգում են սեփական կյանքը։
Վերջերս, երբ հզոր կայծակը հարվածել էր բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Փրկչի հսկայական արձանին, այն բավական տուժել էր։ Անշուշտ, արձանին հարվածող կայծակի տեսարանն անչափ տպավորիչ էր, սակայն քչերն են մտածել այն մարդկանց մասին, որոնք ստիպված են եղել բարձրանալ հսկայական արձանի վրա ու վերանորոգել այն։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ չեն վախենում բարձրությունից ու կարողանում են մարմինը կատարյալ հավասարակշռության մեջ պահել։
Շարունակելով գլխապտույտ առաջացնող աշխատանքների թեման՝ պետք է նշել նաև անվախ ինժեներներին, որոնք մագլցում են հարյուրավոր մետրեր՝ էլեկտրամատակարարման աշտարակի վրա առաջացած անսարքությունները վերացնելու համար։
Թեև նոր դեղամիջոցների փորձարկումը կարող է գրավիչ աշխատանք թվալ շատ արկածախնդիրների համար, սակայն այդ գործում միշտ էլ առկա է «ռուսական ռուլետկայի» հավանականությունը։ Բժիշկներից մեկը պատմել է, որ 2006թ. նոր դեղամիջոցի փորձարկման ժամանակ կամավորականները սկսել են դոմինոյի պես մեկը մյուսի ետևից ուշագնաց լինել։
Կյանքի և հատկապես առողջության համար լուրջ վտանգ ներկայացնող մասնագիտություն են ընտրել նաև դաշտային համաճարակաբանները, որոնք ուսումնասիրում են նոր հիվանդությունների առաջացումն ու տարածումը։
Շարունակությունը՝ այստեղ: