Իմ հայրը դերասան էր, իմ մայրը դերասանուհի էր. ես ստիպված էի խաղալ դպրոցական թատերական խմբում: Հիշում եմ' ես շատ էի վախենում հանդիսատեսի առաջ հայտնվելուց, մի անգամ նույնիսկ կես ժամ շարունակ վախից փղձկացել եմ:

 

Ես լավ եմ հիշում, թե ինչպես որոշեցի դերասան դառնալ. 1956թ.-ն էր, հայրս ավարտել էր «Կյանքի ծարավ» ֆիլմում իր նկարահանումները: Ես այդ ժամանակ երեխա էի' 12 տարեկան, երբ նայեցի այդ ֆիլմը, հասկացա, որ ուզում եմ դերասան դառնալ:

 

Երբ երեխաներ ունեցա, շատ չէի փոխվել, պարզապես որոշեցի, որ այսուհետ այնպիսի ֆիլմերում եմ նկարահանվելու, որոնք ամոթ չէ ցույց տալ երեխաներին:

 

Շատերն ասում են' սկզբում կարիերան, ապա ընտանիքը, ես էլ էի այդպես կարծում, բայց դա շատ վաղուց էր:

 

Շարունակությունը՝ այստեղ: