Համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, ովքեր երբևէ տառապել են քաղցկեղով, սակայն կարողացել են հաղթահարել այն:

 

y 89ee2a68 17 знаменитостей, которые смогли победить рак

Անջելինա Ջոլի

Հոլիվուդյան աստղը 2013-ի մայիսին կաթնագեղձերի հեռացման վիրահատություն է տարել՝ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգից խուսափելու համար:

Դերասանուհու խոսքով' բժիշկներն իր մոտ ախտորոշել են 87% հավանականության կրծքի քաղցկեղ և 50% հավանականության ձվարանների քաղցկեղ։ Ջոլին սկսել է բուժել կուրծքը։ Նա կանխարգելիչ երկակի մաստէկտոմիա է արել, ինչի հետևանքով' բժիշկների խոսքով, Ջոլիի մոտ կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը 87%-ից իջել է մինչև 5%-ի։

51596 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Ռոբերտ Դե Նիրո

Հանրահայտ ամերիկացի դերասանի մոտ 2003-ին՝ 60 տարեկան հասակում շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Դերասանը չթողեց հիվանդությանը խանգարել իր ծրագրերը, ինչպես գործնական, այնպես էլ' անձնական: Հիվանդության ախտորոշումից հետո Ռոբերտ Դե Նիրոն շարունակեց իր նկարահանումները տարբեր ֆիլմերում:

Որոշ ժամանակ անց, սակայն, նրան հաջողվեց լիովին բուժվել:

christina applegate 1 17 знаменитостей, которые смогли победить рак

Քրիստինա Էպպլգեյթ

Հայտնի դերասանուհուն հաջողվել է ոչ միայն հաղթահարել հիվանդությունը, այլ նաև դրանից հետո ունենալ իր առաջնեկին: Նրա մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր 2008 թվականին: Դերասանուհուն ծանր շրջան էր սպասվում, նա հեռացրեց իր կրծքերը, որից հետո' որպես փոխադարձ հատուցում, ստացավ իր առաջնեկին: Որոշ ժամանակ անց պլաստիկ վիրաբույժներն օգնեցին դերասանուհուն վերականգնել կրծքերը:

Kylie Minogue peels 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Քայլի Մինոուգ


Ավստրալացի երգչուհու մոտ կրծքի քաղցկեղ հայտնաբերվել է 2005-ին՝ 36 տարեկան հասակում: Դադարեցնելով համերգները՝ երգչուհին վիրահատության է ենթարկվել և քիմիաթերապիա անցել: Այդ ընթացքում հավատարիմ երկրպագուները շարունակում էին աջակցել երգչուհուն:

«Երբ ես իմացա իմ հիվանդության լուրը, առաջին բանը, որ անցավ իմ մտքով' պայքարն էր: Ամենակարևորն' այդ հիվանդության շուտ բացահայտումն է, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,-ասել է երգչուհին:

19839 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Յուրի Նիկոլաև


Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևն իր հիվանդության մասին իմացավ 2007 թվականին: Հաղորդավարի խոսքով' երբ նա այդ մասին իմացավ, աշխարհը կարծես փուլ եկավ գլխին: Բայց նա կարողացավ հաղթահարել հոգեկան ճգնաժամը և հաղթանակ տանել ծանր հիվանդության դեմ:

anastacia 17 знаменитостей, которые смогли победить рак

Անաստեյշա

Անաստեյշան գիտի՝ ինչպես պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ: Բժիշկները նրան քաղցկեղով հիվանդ լինելու մասին առաջին անգամ հայտնել են 2003-ին, երբ վերջինս 34 տարեկան էր: Նրան հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ու բուժվել, որը, սակայն, կրկին գլուխ է բարձրացրել 2013-ին: Հետաձգելով բոլոր համերգային ծրագրերը' նա արդեն 2-րդ անգամ ենթարկվեց վիրահատության:

Այժմ էլ նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը:

hugh jackman 5286489 17 знаменитостей, которые смогли победить рак


Հյու Ջեքման


2013-ի նոյեմբերին ամերիկացի դերասանը հայտնել է, որ բժիշկներն իր մոտ մաշկի քաղցկեղ են հայտնաբերել (բազալիոմա): Այն մարդկանց մոտ ամենից հաճախ ի հայտ եկող չարորակ ուռուցքն է, սակայն մյուսներից տարբերվում է հազվադեպ մետաստազներով: Այն կարող է տեղում աճել՝ հասնելով հսկայական չափսերի: Նա մարդկանց խորհուրդ է տվել հետևել սեփական առողջությանը և հաճախակի անցնել բժշկական հետազոտություն:

96e810374b3579c38e9871489d4 17 знаменитостей, которые смогли победить рак

Դարյա Դոնցովա

Հայտնի ռուս գրող Դարյա Դոնցովան կարողացել է հաղթահարել կրծքի քաղցկեղը' չնայած այն բանին, որ այն բժիշկները հայտնաբերել էին հիվանդության 4-րդ փուլում:

«Մահվան վախ լուրը լսելուց հետո ես չեմ ունեցել, բայց ես երեխաներ ունեմ, մայր, իմ սիրելի շանն ու կատուներին և ես իրավունք չունեի նրանց մենակ թողնելու»,-խոստովանել է Դարյա Դոնցովան:

michael douglas 2296045 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Մայքլ Դուգլաս


Ամերիկացի դերասանը 2010-ին քիմիոթերապիայի կուրս է անցել, երբ չարորակ ուռուցք են հայտնաբերել նրա լեզվի վրա: Այն բարեհաջող հեռացրել են: 2001-ին արդեն Դուգլասը հայտարարել է, որ հաղթահարել է քաղցկեղը և հոյակապ է իրեն զգում:

Michael C Hall 2 17 знаменитостей, которые смогли победить рак

Մայքլ Հոլլ


Ամերիկացի դերասանի մոտ ևս հայտնաբերել էին քաղցկեղ: 2010 թվականին դերասանը հաստատեց այդ լուրը: Նա դադարեց էկրաններին երևալուց և մեկնեց բուժման: Այժմ հայտնի է, որ Հոլլը լիովին առողջ է:

pozner 699 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Վլադիմիր Պոզներ


Հայտնի ռուս լրագրողի մոտ քաղցկեղը հայտնաբերել էին դեռևս 1993 թվականին: Լրագրողին ԱՄՆ-ում շտապ վիրահատել են:

«Երբ ես դուրս գրվեցի հիվանդանոցից, սկզբնական շրջանում իմ ուժերն ինձ դավաճանում էին, հետո կարողացա ինձ տրամարդել և հասնել լավ արդյունքի»,-ասում է լրագրողը:

Այդ ժամանակվանից ի վեր, Պոզներն ամեն տարի հետազոտվում է և կոչ է անում բոլոր մարդկանց նույնպես հետևել իր օրինակին:

79301 17 знаменитостей, которые смогли победить рак

Շերոն Օսբորն

Հաղորդավարուհի, գրող Շերոն Օսբորնը հաղթահարել է հաստ աղիքի քաղցկեղը: Ապրելու շանսերը 40 տոկոսից էլ քիչ էին, բայց նրան հաջողվեց կանգնեցնել հիվանդությունը: 2012-ին նրա երկու կուրծքն էլ հեռացրեցին, սակայն դա նրան չխանգարեց լինել գործնական կին և սիրելի իր ամուսնու համար: Նա երկու անգամ է հաղթահարել քաղցկեղը:

 

RodStewart 17 знаменитостей, которые смогли победить рак

Ռոդ Ստյուարտ


Բրիտանացի երգիչը 2000-ին հայտնաբերելով հիվանդությունը՝ վիրահատվել, այնուհետև քիմիաթերապիայի կուրս է ընդունել: Հիվանդությունը շատ բան է փոխել երգչի աշխարհընկալման մեջ:

161901 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Իոսիֆ Կոբզոն


2005-ին հանրահայտ երգիչն ուռուցքի հեռացման բարդ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, սակայն վիրահատությունը հանգեցրել է իմունիտետի խախտման, թոքերում թրոմբի առաջացման, թոքերի և երիկամների բորբոքման: 2009-ին Կոբզոնը կրկնակի վիրահատության է ենթարկվել և շարունակում է բուժումը մինչ այսօր:

DETAIL PICTURE 652121 48301948 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Սինտիա Նիքսոն


Սինտիայի, ինչպես և նրա մոր մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ: Նա վիրահատվել, այնուհետև քիմիաթերապիայի կուրս է անցել: Սինտիան դրանից հետո ակտիվորեն կոչ է անում կանանց հաճախ մամոգրաֆիական ստուգում անցնել:

 

A463AB9FA0DA2397673DB520875C 17 знаменитостей, которые смогли победить рак

 

Լայմա Վայկուլե

 

Երգչուհին հիվանդությանը բախվել է 1991-ին, երբ Ամերիկայում բժիշկները նրա մոտ կրծքի քաղցկեղ ախտորոշեցին:

«Այս հիվանդությունից հետո ես ուրիշ կերպ սկսեցի նայել կյանքին, մարդկանց և ինձ: Ես մեծացա գաղափարական հայացքներով»,-ասել է Վայկուլեն:

Թեև այն մեծ վտանգ էր ներկայացնում կյանքի համար, Վայկուլեին հաջողվեց հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բեմ: