Հայ դեռահաս աղջիկները միմյանցից ծայրահեղ տարբերվում են. մի մասն ընդհանրապես չի դիմահարդարվում, մյուս մասն էլ այնպես է շպարվում, որ իր տարիքից մոտ տասը տարի մեծ է երևում:
Դեռահաս աղջկան շպարվել արգելելը լավագույն գաղափարը չէ: Փոխարենը կարելի է սովորեցնել ճիշտ և տարիքին համապատասխան շպարվել: Իսկ մայրիկները կարող են հպարտությամբ հետևել, թե ինչպես են իրենց փոքրիկ արքայադստրիկները դառնում գեղեցիկ օրիորդներ:)
ESem.am-ը կօգնի քեզ ճիշտ դիմահարդարվել, որպեսզի կարողանաս ընդգծել քո երիտասարդությունը, միևնույն ժամանակ չառանձնանաս հասակակիցներիցդ:
1. Ինչպիսին էլ, որ լինի մաշկդ առաջին հերթին պետք է խնամես ու սնուցես այն: Խնամքը վաղ տարիքից սկսելը կօգնի հետագայում ունենալ հարթ, առողջ և փափուկ մաշկ: Սա կարևոր հիմք է գեղեցիկ դիմարհարդման համար:
2. Այնուհետև կոնսիլերով ծածկիր մաշկիդ թերությունները: Եթե մաշկդ խնդիրներ ունի, կարող ես օգտագործել տոնային քսուք, որը պետք է լինի մաշկիդ երանգին: Այն հարկավոր է լավ տարածել նաև պարանոցի շուրջ, որպեսզի դեմքի ու պարանոցի մաշկի երանգները «գծային» չառանձնանան: Դեռհաս աղջիկները անցումային տարիքում հաճախ ամաչում են իրենց պեպեններից, բայց դու օրինակ վերցրու համաշխարահային աստղերից (Մեգան Ֆոքս, Լինդսի Լոհան, Էմմա Ուոթսոն) և ծածկելու փոխարեն ի ցույց դիր պեպեններդ:)
Շարունակությունը` այստեղ: