Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, հայտնել է, որ երգչուհին քաղցկեղ ունի: Այս ինֆորմացիան հայտնվել է երգչուհու պաշտոնական կայքում:
«Մեր ընտանիքը ծանր փորձության մեջ է, բայց մենք շարունակում ենք հավատալ ու պայքարել: Մենք բոլորին մի խնդրանք ունենք` աղոթել նրա համար»,- ասել է երգչուհու ամուսինը:
Նշենք, որ երգչուհին ընդամենը 39 տարեկան է, ունի մեկ որդի, ով ծնվել է անցյալ տարի` Մայամիում: