Lazzaro-ն մասնագիտությամբ բժիշկ է, որն, ինչպես հայտնի է, բուժման մեթոդներից ընտրել է իրեն ամենահոգեհարազատը' երաժշտությունն, ու համագործակցում է հայ եւ այլազգի երգիչ-երգչուհիների հետ:): “Սիրուշոյի եւ Սակիս Ռուվասի “See”-ն արդեն լսել եք, ավարտել եմ նաեւ Անահիտ Սիմոնյանի նոր երգի հետ կապված աշխատանքները: Հիմա զբաղված եմ Էրիկի, Արմոյի եւ Զարուհի Բաբայանի երգերի գործիքավորմամբ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

 

Այս անունների շարքը երաժշտական պրոդյուսերը կշարունակեր, եթե չհնչեր մեր հաջորդ հարցը, թե արդյոք կան մարդիկ, որոնց հետ սկզբունքորեն դեմ կլինի աշխատել.“Եթե երգը, երաժշտությունը հավանեմ, կհամաձայնեմ: Ներկայում հայկական շոու-բիզնեսը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Փորձում ենք լավ երաժշտություն մատուցել, ճաշակ թելադրել, բայց, ցավոք, 6/8-ը գերակշռում է”:

 

Շարունակությունը` այստեղ: