Կանադացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ըստ արյան խմբի հատուկ դիետա»-ի կիրառումը որևէ էական հետևանքներ չի կարող ունենալ:
Մասնավորապես՝ հետազոտության հեղինակներից Ահմեդ Էլ Սոհեմին նշել է, որ 1455 մարդու շրջանում կատարված հետազոտական աշխատանքները այդպես էլ չկարողացան ցույց տալ որևէ դրական հանգամանք ի օգուտ «ըստ արյան խմբի հատուկ դիետա»-ի տեսության: Այդ հետազոտությունները թերևս վկայել են այն մասին, որ նման դիետաների դեպքում արձանագրվում է քաշի կորուստ, սակայն դա ամենևին էլ կապ չունի կոնկրետ արյան խմբի հետ, այլ առավելապես կախված է հենց այն մթերքներից, որոնք անձն օգտագործում է:
Շարունակությունը` այստեղ: