Հետծննդաբերական դեպրեսիայի վերաբերյալ կատարված բազմակողմանի կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չնայած դեպրեսիայի ախտանշանները կանանց մեծամասնության մոտ ժամանակի ընթացքում անհետանում են, այնուամենայնիվ, հետծննդաբերական դեպրեսիան նրանց համար մնում է երկարատև խնդիր:
Հայտնի է, որ տրամադրության հաճախակի փոփոխությունները կամ լացելու հակվածությունը նորմալ երևույթներ են, սակայն որոշ կանանց մոտ այս ախտանշանները կարող են դառնալ ավելի տևական և ծանր և վկայել հետծննդաբերական դեպրեսիայի առկայության մասին:
Մենք բոլորս գիտենք, որ հետծննդաբերական դեպրեսիան սովորաբար առաջանում է առաջին 4-6 շաբաթների ընթացքում: Սա բժիշկներին թույլ է տալիս հայտնաբերել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշանները և ցուցաբերել համապատասխան բուժում՝ առանց ընդհատելու երեխայի խնամքը:
Ո՞ր գործոններն են նպաստում քրոնիկական դեպրեսիայի ռիսկերի մեծացմանը
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հետծննդաբերական դեպրեսիայով տառապող կանայք, հավանական է, որ շարունակում են տառապել արդեն իսկ նախկինում գոյություն ունեցող դեպրեսիայով, սակայն ծննդաբերությունը խորացնում է այդ ընթացքը:
Վառ ապացույց է, որ ամուսնական թույլ կապը, սթրեսն ու արդեն գոյություն ունեցող դեպրեսիան, ինչպես նաև սեռական բռնությունն ավելի լայն դաշտ են բացում հետծննդաբերական քրոնիկական դեպրեսիայի զարգացման համար:
Հավանական է նաև, որ այս հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ երիտասարդ մայրիկների ֆինանսական անկայուն վիճակը: