Կանզասի պետական համալսարանի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր քիչ ժամանակ են տրամադրում նստելուն և շատ ժամանակ՝ ֆիզիկական ակտիվությանը, ավելի քիչ են հակված քրոնիկական հիվանդությունների, այդ թվում՝ սրտային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ինսուլտի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը:

 

"Անգամ պարզապես շատ կանգելը և քիչ նստելն արդեն տարբերություն է մտցնում առողջության ցուցանիշների և կյանքի որակի մեջ", - ասում են Սառա և Ռիչարդ Ռոսենկրանզները՝ սննդի ոլորտի պրոֆեսորներ, ովքեր գլխավորել են հետազոտությունը:

Պրոֆեսոր Ռիչարդ Ռոսենկրազի խոսքերով՝ մարդիկ ոչ միայն պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն զբոսնելով կամ վարժություններ կատարելով, այլև պետք է կրճատեն նստելու ժամաքանակը:

 

Նախկինում արված ուսումնասիրություններն արդեն ցույց էին տվել, որ մարդը որքան երկար ժամանակ անցկացնի նստած, այնքան մեծ է նրա ճարպակալմամբ, դիաբետով, սրտային հիվանդություններով տառապելու հավանականությունը և, իհարկե, վաղաժամ մահանալու հավանականությունը:

Ռոսենկրանզներն իրենց գործընկերների հետ միասին ցանկացել են պարզել, թե որքան ժամանակ է հարկավոր հատկացնել ֆիզիկական ակտիվությանը՝ շահավետ արդյունքի հասնելու համար:

 

"Քի՛չ նստիր, շա՛տ շարժվիր":

Նրանք զննել են 45-106 տարեկան մոտավորապես 200,000 կնոջ և տղամարդու տվյալներ և ահա, թե ինչ են պարզել.

"Ֆիզիկական ակտիվությունը և նստած ժամաքանակն անմիջական կապ ունեն առողջության և կյանքի որակի հետ":

Նրանք եկել են այն եզրակացության, որ "ապացույցն ամրապնդելու" գործոնն է նրանց ստիպել ավելացնել ֆիզիկական ակտիվությունը և քիչ նստել:

Պրոֆեսոր Սառա Ռոսենկրազը նշում է, որ շատ մարդիկ հնարավոր է, որ պարապում են օրական 30-60 րոպե, բայց օրվա մյուս մասն անցկացնում նստած:

Սառան հուշում է՝ պետք է ավելի շատ շարժման մեջ գտնվել, 30-60 րոպեն բավարար չէ: