Life.panorama.am-ը գրում է.
Չինաստանում 60-ամյա կինը արհեստական բեղմնավորման միջոցով հղիացել է:
Այս պատմության հերոսուհին ՝ Շեն Խակլինը շատ էր ուզում երեխա ունենալ: Տարիներ առաջ նրա 29-ամայ աղջիկը մահացել էր:
«Ես գնացել եմ այդ քայլին, որպեսզի հաղթահարեմ ցավը»,-նշել է վերջինս:
Նա կարողացել է ծննդաբերել կեսարյան հատման միջոցով: Նա Չինաստանում ամենածեր մայրիկն է համարվում:
Երկվորյակներին ծննդաբերել է 2010թ-ին, սակայն տարիներ անց միայն տարածվել այդ մասին տեղեկությունները: Միգուցե նրա պատմության միջոցով ցանկանում են ընդգծել այն փաստը, որ Չինաստանի ժողովրդագրական քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկվի: Վերջերս իշխանությունները հայտարարել էին, որ «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» օրենքը մյուս տարի փոխվելու է: