Tert.am-ը գրում է.

 

Բրիտանացի սոցիոլոգները հերքել են առասպելն այն մասին, որ երիտասարդությունը պարտադիր պայման է կանացի գրավչության համար: Զանգվածային սոցհարցման արդյունքում պարզվել է, որ կինն իր գեղեցկության գագաթնակետին հասնում է 30 տարեկանից հետո: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Հարցմանը մասնակցել են ավելի քան 2.000 կանայք և տղամարդիկ, ինչի արդյունքում պարզվել է, որ կինն առավել գրավիչ է 31 տարեկանում: Տղամարդկանց մեծամասնությունը հաստատել է, որ վստահությունը, իրեն մատուցելու ունակությունը և ինքնաբավարարվածությունը մեծամասամբ որոշում են կանացի գեղեցկությունը և գրավչությունը:

Բացի այդ՝ 30 տարեկանից հետո կանանց մեծամասնությունն սկսում է ավելի թեթև ընդունել շրջապատի մարդկանց կարծիքն իր մասին: