Սերիալային իր դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում եթերում հաճախ չի երեւում, բայց ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հեռուստատեսային նոր նախագծերում ներգրավվելու առաջարկներ ունի, որոնք քննարկման փուլում են: Իսկ մինչ այդ նա զբաղված է շոուներ վարելով, գովազդային հոլովակներ հնչյունավորելով, բացի այդ, եթե օգտվում եք Երեւանի մետրոյից, տեղեկացնենք, որ կայարաններում ձեզ ուղղորդում է հենց նրա ձայնը:):

Խոսելով իր եւ “Արմենիա TV”-ի նախորդ, փոքր-ինչ կարճատեւ համագործակցության մասին' Մերին հերքել է շրջանառվող լուրերը, թե վիճել է “Հարազատ թշնամի” սերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ.“Ուզում եմ վերջ տալ այդ խոսակցություններին: Ես ու ընկերներս Ամանորին էլ այցելել ենք նրան, շատ լավ հարաբերություններ ունենք: Իսկ դադարեցի նկարահանվել, որովհետեւ այդպիսին էր սցենարը. իմ կերպարն իր սրտով կյանք տվեց մեկ ուրիշին”:

 

Շարունակությունը` այստեղ: