Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ: Այս շրջանում նա չի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, սակայն երկրպագուները կարող են հետևել Ֆելիքսի նորություններին' ունկնդրելով նրա ստեղծագործությունները: Լիրիկական ռեփ ներկայացնող հաղորդավարը, ով այս շրջանում հրաժարվում է հարցազրույցներ տալ, ասելիք շատ ունի: Այն, ինչ նա ցանկանում է ասել, կարող եք փնտրել “3.33”-ի երգերի տողատակերում, հարցազրույցների միջոցով «ուղղակի բողոքել» Ֆելիքսը չի ցանկանում: Այդուհանդերձ, ESem.am-ը զրուցել է ռեփերի հետ:

 

-“3.33” նախագիծը վերջին շրջանում բավականին մեծ հաջողություն ունի անդերգրաունդի սիրահարների շրջանում, սակայն երգերը չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ, խումբը «ռասկրուտկա» չի արվում և հասանելի է միայն նրանց, ովքեր հատուկ կփնտրեն “3.33”-ին: Այն լայն մասսաներին հասցնելու ցանկություն չունե՞ք:
- “3.33” նախագիծը լայն մասսաների համար չէ: Եթե լայն մասսաները սկսում են մտնել մի բանի մեջ, դա նյարդայնացնում է: Ավելի հաճելի է, որ 7000 մարդ լսի Youtube-ով, քան 70 հազար, որովհետև այդ 70 հազարի կեսն անկախ քննադատներ են, ովքեր անկապ խոսում են այնպիսի բաների մասին, որոնցից տեղյակ էլ չեն: Իզուր խոսում են, որովհետև ունեն դրա հնարավորությունը և կարող են դա թաքուն անել:

 

-“3.33”-ի երգերի հիմնական իմաստը թաքնված է տողատակերում: Լսարանը հասկանո՞ւմ է այն, ինչ ցանկացել եք ասել իրականում:
-Շատ քիչ: Ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ մարդիկ դեբիլ են, պարզապես այնպիսի վիճակ է, որ մարդիկ չեն կարող ուղղակի երաժշտություն լսել: Նրանք ուզում են գումար աշխատել, մի բան անել, որ ընտանիքը պահեն, տանը ցուրտ չլինի. այդ ընթացքում ժամանակ չկա լսելու այն, ինչ մենք անում ենք: Ես վստահ եմ, որ ժամանակն անպայման գալու է և հանգիստ եմ' կարող եմ մեկ տարի էլ սպասել, որպեսզի մարդիկ սկսեն լսել ամենահնից մինչև նորը: Այն, ինչ մենք անում ենք, ռեփ չէ. դա ոչ պոեզիա է, ոչ էլ մենք բանաստեղծներ ենք: Մենք ուղղակի մարդիկ ենք, ովքեր կարողանում են ինչ-որ բան անել ու մյուսներին ցույց տալ: Մարդիկ կան. ում հաճելի է կլկլոցով երաժշտության լսել: Ես դրան էլ դեմ չեմ: Ինձ համար ամեն ինչ նորմալ է, որովհետև մարդն ունի 15 հազար տրամադրություն: Անգամ այդ ոճը չսիրողն էլ մի օր ինչ-որ հոգեվիճակում կարող է ռաբիզ մի երգ լսել, ու դա դուր գա իրեն: Ես այդ տոները չեմ փոխում: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք մարդկանց համար, ովքեր դա հասկանում են: Հիմա 2014 թվականն է, պոետ, պոեզիա… նման բաները դարձել են աղբ և կորել են, չկան, ովքեր էլ լավ բան են անում, 20 հոգու համար են անում: Տասը տարի հետո այն կարող է դառնալ 200 հազար հոգու համար, բայց ափսոս, որ տասը տարի անցնելու է, այդ մարդն արդեն զզված է լինելու գրելուց և սպասելուց: Հիմա մենք փորձում ենք զսպել այդ զզվածությունը, քանի որ դա կարևոր է ու անենք այն, ինչ անում ենք բոլոր նրանց համար, ովքեր մեզ լսում են: Տարիքային խումբ գոյություն չունի: Կարող է մտնես Youtube ու տեսնես' մի տղա անհասկանալի մի բան է երգել, ու միլիոնուկես մարդ նայել է դա: Այսինքն' բոլորը սպասում են ամեն ինչի: Կարծում եմ' ավելի լավ է լինել հանգիստ ու խելացի, քան անհանգիստ ու տգետ:

 

Շարունակությունը` այստեղ: